ԿԺԴՀ-ն հերքել է Կիմ Չեն Ընի մասնակցությունը Թեհրանի գագաթնաժողովին

Հյուսիսկորեական KCNA տեղեկատվական գործակալությունը հայտարարել է, որ օգոստոսի 26-31-ը կայանալիք Չմիավորվածների շարժման գագաթնաժողովին մասնակցելու համար Թեհրան է մեկնում երկրի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ Կիմ Են Նամը:

Նախօրեին իրանական ԶԼՄ-ները, ապա գերմանական DPA գործակալությունը հայտնել էին, որ գագաթնաժողովին կգնա Կիմ Չեն Ընը:

«Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերով Թեհրանում կայանալիք 16-րդ գագաթնաժողովին կմասնակցի  Կիմ Են Նամը ու իր պաշտոնական այցը Իրան դրանով կավարտի»,- ասվում է KCNA-ի հաղորդագրության մեջ:

Ինչպես բացատրել է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը, ձևականորեն երկրի ղեկավար է հանդիսանում հենց Կիմ Են Նամը, սակայն իրանական ԶԼՄ-ները ճիշտ չէին ընկալել «ԿԺԴՀ-ի ղեկավար» արտահայտությունը ու որոշել են, որ Կիմ Չեն Ընը կմեկնի Թեհրան:

Տեսանյութեր

Լրահոս