Թուրք-քրդական նոր բախումներ երկրի հարավ արևելքում. 5 թուրք զինվոր է սպանվել
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում քուրդ ապստամբները ռազմական ավտոշարասյուն են դարանակալել: Փոխհրաձգության հետևանքով 16 զինյալ և 5 զինվոր է զոհվել, հայտնում է Hurriyet-ը:
Սա հերթական միջադեպն է վերջին շաբաթներին Թուրքիայի կառավարական ուժերի և քուրդ զինյալների միջև ուժգնացած բախումների ֆոնին: Այս շաբաթը Թուրքիայի կառավարությունը ապստամբներին մեղադրել էր Սիրիայի հետ սահմանին ռումբի պայթյունով 9 մարդ սպանելու համար:
Քրդերը պայքարում են Թուրքիայի հարավ-արևելքում ինքնավարություն ձեռք բերելու համար:
1984-ից ի վեր այս հակամարտությանը զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ: