Սևանա լճի մակարդակը կբարձրացվի ևս 3.5 մետրով

Սեւանա լճի ջրի մակարդակը ներկայումս  ծովի մակարդակից 1936 մ է բարձր, եւ բնապահպանության նախարարության կողմից նախատեսվում է առաջիկայում ջրի մակարդակը  բարձրացնել` հասցնելով  1939.5 մ-ի: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:

Նրա խոսքով, Սեւանի ամբողջ ափամերձ տարածքը 144 հազար հեկտար է կազմում, որից մոտավորապես 22 հազար հեկտարը լողափեր են, 4300 հեկտարը հատկացված է հանգստի կազմակերպման համար:

Աշոտ Ավալյանն ընդգծեց նաեւ, որ դեռեւս 2008 թիվականից  կառավարության  որոշում կա, որ թե՛ հանրային, թե՛ մասնավոր լողափերի սեփականատերերը վարձակալած մակերեսի 80 տոկոսը իրավունք ունեն տնօրինել այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031