Բաժիններ՝

Նիկարագուայի ավագը պնդում է, որ չի քվեարկել Մեսսիի օգտին, սակայն ՖԻՖԱ-ն նրա միավորները տվել է Լեոյին

Նիկարագուայի հավաքականի ավագ Խուան Բարերան հայտարարել է, որ չի մասնակցել ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը: Միևնույն ժամանակ, Բարերայի ձայնը հայտնվել է պաշտոնական փաստաթղթում, համաձայն որի՝ առաջին հորիզոնականում նա նշել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Ես չեմ քվեարկել Մեսսիի օգտին: Ես շատ զարմացա՝ տեսնելով ինձ այն ավագների ցուցակում, որոնք ընտրել են Մեսսիին՝ հաշվի առնելով, որ այս տարի ես չեմ քվեարկել: ՖԻՖԱ-ն պնդում է, որ ինձ էլեկտրոնային փոստով ուղարկվել է քվեարկության հղումը, բայց ես այն չեմ ստացել: Ինչպե՞ս հայտնվեցի այն ավագների ցանկում, որոնք քվեարկել են Մեսսիի օգտին, եթե նույնիսկ չեմ քվեարկել»,- Բարերային է մեջբերում Libertad Digital-ը:

Ըստ ՖԻՖԱ-ի, Բարերան երկրորդ հորիզոնականում նշել է «Լիվերպուլից» Սադիո Մանեին, իսկ երրորդում՝ «Յուվենթուսից» Կրիշտիանու Ռոնալդուին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս