Բաժիններ՝

Չինացի պաշտոնյան 13 տոննա ոսկի է թաքցրել նկուղում

ՉԺՀ-ի ոստիկանները Գանչժոու քաղաքի նախկին քաղաքագլուխ 57-ամյա Չժան Ցիի տանը խուզարության ընթացքում հայտնաբերել են մեծ քանակությամբ կանխիկ դրամ, ինչպես նաեւ13,5 տոննա ոսկի՝ ձուլակտորների տեսքով, որոնք թաքցված են եղել նրա տան գաղտնի նկուղում: Այդ մասին հայտնել են տեղի զանգվածային լրատվամիջոցները:

Բացի քաղաքագլխի պաշտոնից, նա զբաղեցրել է նաեւ այլ պաշտոններ, մասնավորապես, եղել է Կոմունիստական կուսակցության քարտուղար: Ոչ պաշտոնական տվյալներով՝ բացի ոսկուց, նրա մոտ հայտնաբերել են կանխիկ դրամ՝ 268 միլիարդ յուան ընդհանուր գումարով: Չինաստանի Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցների կողմից ստուգումների համար առիթ է ծառայել շքեղ անշարժ գույքը՝ մի քանի հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը նախկին սիթի-մենեսջերն ինչ-որ կերպ կարողացել է երկար ժամանակ թաքցնել, հաղորդել է Life-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս