Դաշնակիցները խոստացել են ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել տնտեսական փոխգործակցությունն Իրանի հետ. Մնուչին
Վաշինգտոնի դաշնակիցները պարտավորվել են ամերիկյան կողմի հետ համաձայնեցնել իրենց այն գործողությունները, որոնք վերաբերում են Իրանի հետ տնտեսական փոխգործակցությանը: Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը:
Խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում տեղի ունեցած շփուների մասին՝ նա նշել է.
«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ շատ լավ կոնսուլտացիաներ ունեցանք Իրանի նկատմամբ պատժամիջոցների ծրագրի, առավելագույն ճնշում գործադրելու արշավի, ինչպես նաեւ պատժամիջոցների նկատմամբ միասնական դիրքորոշման շուրջը»:
«Եվրոպացիներն ասացին, որ ոչնիչ չեն անի, առանց մեզ հետ համաձայնեցնելու»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը: Մնուչինը նաեւ նշել է.
«Արդյունավետ շատ կոնսուլտացիաներ եղան տնտեսական հարցերի շուրջը»: Նրա խոսքով՝ դրանք, մասնավորապես, վերաբերվում էին «Ճապոնիայի հետ առեւտրական գործարքին» եւ «ԱՄՆ-ում լրացուցիչ ներդրումներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: