Թուրքիայում կյանքի միջին տևողությունը 78 տարի է
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի բնակչության կյանքի միջին տևողության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակիչների կյանքի տևողությունը միջինում 78․3 տարի է։ Ընդ որում՝ տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը միջինում կազմում է 75․6 տարի, կանանց դեպքում՝ 81 տարի։
Արձանագրվել է նաև, որ կենցաղին ու ամենօրյա գործունեությանը խոչընդոտող հիվանդություններից զերծ ապրելու հավանական տևողությունը 58․3 տարի է։ Տղամարդկանց դեպքում «առողջ կյանքի տևողությունը» 59․9 տարի է, կանանց դեպքում՝ 56․8 տոկոս։