Բաժիններ՝

«Քաղաքապետին մինչև ժամը 11:35 ժամանակ ենք տալիս…». «ՍանիՏեքի» աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը

«ՍանիՏեքի» աշխատակիցները կրկին ակցիա են անում ընկերության գրասենյակի դիմաց՝ պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանց հետ է նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանը:

«Քաղաքապետին մինչև ժամը 11:35 ժամանակ ենք տալիս, որ Քաղաքապետարանից լիազորված մեկին ուղարկի, հակառակ դեպքում մենք մեքենաներով գնալու ենք քաղաքապետարան»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Աշխատակիցներն ասում են՝ իրենք շատ վատ պայմաններում են աշխատել, հիմա իրենց աշխատանքի վարձատրությունն են ուզում:

«Քամուն, անձրևին, գիշերն աշխատել ենք: Ընկել ենք մեքենայի տակ, դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Չենք հասկանում՝ դուք այս 920 հոգու դեմ ի՞նչ ունեք: Հասկանում ենք՝ «ՍանիՏեքի» հետ խնդիրներ ունեք, բայց մեր գումարները փախանցեք»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Սոնա Աղեկյանը պնդում է, որ չնայած աղբամանները դատարկվում են, բայց մայրաքաղաքում սանմաքրում տեղի չի ունենում:

Պահանջում ենք աշխատավարձերը

Gepostet von Sona Aghekyan am Dienstag, 24. September 2019

Անահիտ Հովհաննիսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս