«Պայքարը Ռոբերը Քոչարյանի ազատ արձակման համար դառնում է քաղաքական պայքարի զգալի տարր»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, արձագանքելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի մերժումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, ասել է․

«Հասկանալի է, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Հայաստանում չի գործում։ Դատարանները, գտնվելով իշխանությունների աննախադեպ ճնշման տակ, ընդունում են անօրինական որոշումներ։ Մենք անգամ գործ ունենք աննախադեպ երևույթի հետ՝ դատարանը ուշադրության չի առել Սահմանադրական դատարանի որոշումը։ Հետևաբար, մենք կարող ենք փաստել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման նոր պտույտի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։

Մենք կարող ենք փաստել, որ պայքարը նրա ազատ արձակման համար դառնում է քաղաքական պայքարի զգալի տարր և ներկայացնում է ոչ թե պարզապես պայքար առանձին մարդու ազատության համար, թեև խոսքը անվանի պետական գործչի մասին է, խոսքը հայոց պետականության պաշտպանության, Հայաստանում իրավական պետության պաշտպանության մասին է։ Ահա թե որն է այսօր տեղի ունեցող գործընթացների էությունը։ Դա հասկանալի դարձավ ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումներից հետո՝ նախորդ և այսօրվա։

Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կհայտարարենք այն մասին, թե ինչ ձևաչափով ենք
շարունակելու քաղաքական պայքարը Հայաստանի երկրորդ նախագահի ազատ արձակման և երկրում իրավակարգի վերականգնման համար։ Դա կիրականացվի բացառապես քաղաքական և օրինական մեթոդներով։ Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա սկզբին»:

Տեսանյութեր

Լրահոս