Գյուղմթերքն անասնակեր է դառնում
Եգիպտացորենի բերքը գյուղացին կենդանիների սնունդ է դարձնում: Նիզամի գյուղի բնակիչներից մեկի տանը եգիպտացորենի հսկա կույտ էր թափված: Բերքն արդեն չորացել էր, գյուղացին չէր հանել անգամ բերքի կեղևը:
168.am-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ են անելու եգիպտացորենի այդ մեծ քանակությունը, Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակչուհի Սարգսյան Սվետան պատասխանեց. «Անասնակեր եմ սարքելու: Չեմ կարողացել ծախել, գոնե անասնակեր սարքեմ»: Հարցին, թե գյուղացին սեզոնին այդ բերքն ի՞նչ գնով է իրացրել, և արդյո՞ք իրացրել էր, տիկին Սվետան պատասխանեց. «Բերքը չէին էլ տանում: Տանում էին՝ հետ էին բերում: Ասում էին՝ չի ծախվում: Սեզոնին էլ, լավագույն դեպքում, 40-50 դրամով է վաճառվել»: