Բաժիններ՝

Բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնի համար երկու թեկնածու կա

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռևս մրցույթ չի հայտարարել Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար: Ինչպես հայտնում են ԿԳՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից` մրցույթը կհայտարարվի օգոստոսի վերջին, հետևաբար՝ ռեկտորի թեկնածուների անունները դեռևս հայտնի չեն: Ըստ շրջանառվող լուրերի՝ թեկնածուների թվում կլինեն համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Արա Մինասյանը: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է:

Ավելացնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո ԵՊԲՀ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Սամվել Ավետիսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս