Բաժիններ՝

Արարատի մարզի գյուղացին հիասթափված է

Արարատի մարզի գյուղերը խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդրի առջև են կանգնած: Ինչպես Սովետական Միության ժամանակ, այնպես էլ այսօր, խմում են արտեզյան հորերից հանված ջրերը:

Այսօր 168.am-ն այցելեց Արարատի մարզ՝ պարզելու, թե այդ մարզում գյուղացիներն ի՞նչ խնդիրներ ունեն: Դեպի Մասիս ճանապարհին արդեն իսկ պարզ էր, որ Արարատի մարզի բնակիչները հող չեն մշակում: Այն հողակտորներում էլ, որոնք քիչ թե շատ մշակված էին, այնպիսի մշակաբույսեր էր ցանված, որոնք քիչ մշակության կարիք ունեն` եգիպտացորեն, ավել, և այլն: Արարատի մարզի Նիզամի գյուղ մեր այցելության ընթացքում պարզեցինք, որ գյուղացիների հողերի մեծ մասն անմշակ է:

«Մեր ժողովուրդը մեղք է: Այսքան որ հեռուստատեսությունը ցույց է տալիս, թե տնտեսությունը զարգացնում են` դա այդպես չէ: Հիմա մեր դաշտերում ջուր չկա: Գիշեր-ցերեկ, բահերն՝ ուսերին, գյուղացիները ջրի համար կռիվ են տալիս, որ մի մետր ջուր անեն: Մի կաթիլ ջուր չկա: Գյուղացիները՝ մեկը մեկի աչքից ընկնելով` հող են ջրում, բայց այսօր հեռուստատեսությամբ ցույց են տալիս, որ գյուղատնտեսության աճ ունենք:

Գյուղնախարարն ասում է` գյուղատնտեսության ոլորտում 28-30 տոկոս աճ կա: Ո՞ւր է այդ աճը: Դա  այդպես չի: Ջուր չկա, ով էլ ինչ անում է՝ բերք չի ստանում: Կոպիտ օրինակ, եթե 1 հա պոմիդորը  տալիս է 70-80 տ բերք, ապա մեր գյուղում 20տ-ի համար ուրախանում են: Ժողովուրդը ծախսն անում է, բայց բան չի ստանում, հիասթափվում է: Ցորենից բացի, ոչ մի բան չի ցանում»,- ասում է Արարատի մարզի բնակիչ Սմբատ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս