Լուկաշենկոն փոխել է իր արտգործնախարարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է արտգործնախարար Սերգեյ Մարտինովին ու գերատեսչության ղեկավար նշանակել Նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
Մարտինովի պաշտոնից ազատումը բացատրվում է «այլ աշխատանքի անցնելու» հանգամանքով: