Աշխատանքներ կատարելիս պատշգամբից մարդ է ընկել
Այսօր առավոտյան 08-45-ի սահմաններում, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 5-րդ շենքում:
Շինարարական աշխատանքներ կատարելիս երրորդ հարկի պատշգամբից ցած է ընկել 71 ամյա Սերգեյ Շահմուրադյանը,որին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր: