Նախագահականում չի եղել, բայց առաջարկ ստանալու դեպքում՝ չի մերժի
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/Ara-Sahakyan-Hayk-Babukhanyan-e1345456122736.jpg)
Օգոստոսի 18-ին մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի` օրերս նախագահական նստավայր է այցելել ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը: Նաև նշված էր, թե առաջիկայում Արա Սահակյանը պետական կառավարման համակարգում պաշտոն է ստանալու:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Արա Սահակյանն այս առնչությամբ ասաց. «Ես վերջերս նախագահականում չեմ եղել: Նախագահը կամ վարչապետն իրենց ծրագրերին ինձ տեղյակ չեն պահում: Բայց ոչինչ չի բացառվում: Համենայնդեպս, ես գտնում եմ, որ իմ փորձառությունը, գիտելիքները և քաղաքացիական պարտքն ինձ թելադրում են, որ առաջարկ լինելու դեպքում դրան շատ լուրջ կվերաբերվեմ»:
Նշենք նաև, որ ներկայում Արա Սահակյանն աշխատում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում`որպես դասախոս: