Դավիթ Տոնոյանի և պատգամավորների միջև փակ հանդիպում կլինի
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վաղը դռնփակ հանդիպում է լինելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և պատգամավորների հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Պլանային հանդիպում է, ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներն են քննարկվելու»,- նշեց նա:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ