Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսորն ինքնասպան է եղել
Հոլիվուդյան կինոռեժիսոր 68-ամյա Թոնի Սքոթը երեկ ինքնասպան է եղել` նետվելով Լոս Անջելեսի Վինսենթ Թոմասի կամրջից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սքոթը նկարահանել է «Բոսորագույն մակընթացություն», «Ոստիկանները Բևեռլի Հիլզից-2» ֆիլմերը:
Ականատեսները նկատել են, թե ինչպես է կեսօրին կամրջի մոտ վերջինս կանգնեցրել իր ավտոմեքենան ու նետվել ցած:
Ռեժիսորի մարմինը հայտնաբերվել է ջրում երկուսուկես ժամ անց։