Պերուում պատրաստել են կանկարներով՝ աշխարհում ամենամեծ աղցանը
Պերուի Տրուխիլո քաղաքի բնակիչները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում ՝ պատրաստելով կանկարներով (արտիշոկ) աղցան 784,53 կիլոգրամ քաշով: Այդ մասին հայտնել է Correo հրատարակությունը:
Աղցանը, բացի կանկարների միջուկից, բաղկացած էր գազարից, պղպեղից, ձիթապտղից եւ համեմված ձիթայուղով եւ բալզամական քացախով: Այն մատուցվել է 5 մետր երկարությամբ եւ 1,5 մետր լայնությամբ սկուտեղով: Աղցանը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես «ամենամեծն աշխարհում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: