Դադարեցրեք վհուկների որսը Wikileaks-ի դեմ
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վերջին 2 ամսվա մեջ առաջին անգամ հրապարակային ելույթով է հանդես եկել, տեղեկացնում է BBC-ն: Ասանժը դուրս է եկել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբ, որտեղ ապաստանել է, ու հայտարարություն արել:
Նա ԱՄՆ-ին կոչ է արել «դադարեցնել «վհուկների որսը» Wikileaks-ի դեմ», իսկ Օբամային՝ «ճիշտ քայլ անել»:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեային՝ իրեն ապաստան տալու «խիզախության» համար:
Մեծ Բրիտանիան ցանկանում է Ասանժին հանձնել Շվեդիային, որտեղ նրան դատավարություն է սպասվում սեռական ոտնձգության մեղադրանքով, ինչը Ասանժը հերքում է:
tert.am