Միսը ֆրանսիական ձևով. այն ձեր ընթրիքն ավելի գրավիչ կդարձնի
Բաղադրիչներ
1. Խոզի միս – 1 կգ
2. Սոխ – 3 հատ
3. Լոլիկ – 3 հատ
4. Պանիր – 350 գ
5. Աղացած սև պղպեղ
6. Մայոնեզ
Պատրաստման եղանակը
1. Միսը լավ ծեծել, երկու կողմից համեմել աղով և պղպեղով, դնել տապակին:
2. Լոլիկը և սոխը օղակաձև կտրատել և դնել մսի կտորների վրա:
3. Այնուհետև բոլոր կտորների վրա մայոնեզ լցնել: Պանիրն անցկացնել խոշոր քերիչով և նույնպես լցնել մսի վրա:
4. Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 45 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը