Բաժիններ՝

Սիրունյանի՝ ինքնասպանության փորձ կատարած դստերը վիրահատել են

Այս գիշեր բժիշկները Հանրապետական հիվանդանոցում վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստերը՝ Դիանա Սիրունյանին: Վիրահատությունը հաջող է անցել: Նրա առողջական վիճակը կայուն ծանր է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից168.am-ին տեղեկացրին, որ  վնասված են աղջկա թոքերը, դեմքի վրա կոտրվածքներ կան: Ըստ վերակենդանացման բաժանմունքի բժշկի` վնասված են նաև այլ օրգաններ, կան վերջույթների կոտրվածքներ:

Հիշեցնենք, որ երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հանկարծամահ լինելուց հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:

168.am-ի աշխատակազմը Դիանա Սիրունյանին մաղթում է  շուտափույթ ապաքինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031