«Իմ քայլ»-ական Արսեն Թորոսյանն ու Նարեկ Զեյնալյանը միմյանց մեղադրում են ցինիզմի մեջ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՑԻՆԻԶՄ է, երբ՝
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին և գիտությունների թեկնածուին, որպես այլընտրանքային աշխատանք, նորանշանակ տնօրենի ԺՊ-ն առաջարկում է ԲԱՆՎՈՐԻ հաստիք։

Նույն կենտրոնի բակում արմատախիլ են արվել ծառեր՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։

ՍԱ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ»։

https://www.facebook.com/nzeynalyan/posts/1487376318053691?__xts__[0]=68.ARDQ5w7_tu-krwHTRcktscMzNXL4Ofdcz5ie_-e8Cal7Mr2yj7srcmhFReG4_AUSslBsXNHsGP1MXfe-cZ7Pl_i1cw9uNrFu166vaGSjGGz0S4YO5tTaIjNG1j3wnI–e8fTkEdtMyH1eySedp7Mxuig6u-ZiHQooRFZIgdHQKqslRGpgf0t2RWJBdbIJFRzbyb-qnx_Kn48_Qv4pr1vZqUQRXtn74mke3Fkd4xqMEyW494qBKbLa7JIrRMKxvb8LK-QX4gRzL2kkmeYdvpZyTlwS7e94WDl8bj6BLFeXFm97p0-EZUXsIZ3OWa9JSorcQLUUcUKdsCyfxNFmLjGI7rBkHqo&__tn__=-R

Ն. Զեյնալյանի այս գրառմանը արձագանքել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում:

ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Եվ վերջապես ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1010507065802225?__xts__[0]=68.ARAymazlqg93w4r9QqQBUJpq_qIB2zAOF796Q0JZeNwjIRXzAp4OB48auF7UB1pctcp4YPBiX6SVkE8QtvY4thQVKQmkm8BNM-kr3JcaMN9EH_HmgwrUP8Ltm4VZxyXpgG8AZcVbnBw_7PNDQ0NkMvtuSkn5il9Hfrzjzig38vVTb4sqFwDWAUfSqQDEG4bgQFcmmEm6jRXy3TUEfG6Um_nnVIGGLgS1HtKexuyCezpr6sBA7utgHtgCVz1tPIem9m83XmQB8ofqOv7N1Gjvd-QlNp7YYE7te1kAG30FqGDoSzesnBgtSpT08vAlevoFpnGXEkNk18JCY0yTRKrKSk_roQ&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս