«Բարսելոնան» ցավակցել է երկրպագուին, ով ինքնահրկիզվել էր մարզադաշտ մտնելու արգելքի պատճառով
«Բարսելոնան» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իրանում ֆուտբոլասերի մահվան հետ:
««Բարսելոնան» շատ ցավում է Սահար Հոդայարիի մահվան համար, թող նա հանգչի խաղաղությամբ: Ֆուտբոլը խաղ է բոլորի համար`տղամարդիկ և կանայք, և բոլորը պետք է կարողանան միասին հիանալի խաղ անցկացնել մարզադաշտերում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սահար Խոդայարին ինքնահրկիզվել էր Թեհրանում այն բանից հետո, երբ նրա դեմ դատական նիստը հետաձգվել էր: Նրա դեմ գործ էր հարուցվել այն բանի համար, որ նա փորձել է մուտք գործել ֆուտբոլի մարզադաշտ`քողարկված՝ որպես տղամարդ:
Սիրարփի Աղաբաբյան