Բաժիններ՝

Հոնկոնգի ֆոնդային բորսան 36,6 մլրդ դոլար է առաջարկել Լոնդոնի բորսայի հետ միավորվելու համար

Հոնկոնգի ֆոնդային սակարանի (HKEX) օպերատորը Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSEG) ղեկավարությանն առաջարկել է միավորել այդ երկու հարթակները՝ գործարքի համար առաջարկելով 36,6 մլրդ դոլար: Այդ մասին ասված է տեղի սակարանի՝ սեպտեմբերի 12-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Մենք գտնում ենք, որ HKEX-ի ու LSEG-ի միությունը գլոբալ շուկայական ենթակառուցվածքային խմբի ստեղծման վիթխարի ռազմավարական հնարավորություն է ներկայացնում, որը կմիավորի Ասիայի եւ Եվրոպայի խոշորագույն եւ առավել նշանակալի ֆինանսական կենտրոնները»,-նշել է Հոնկոնգի ֆոնդային բորսայի վարչության նախագահ Լորա Չան:

«Միասին մենք կմիավորենք Արեւելքը եւ Արեւմուտքը, կլինենք ավելի բազմակողմանի եւ կկարողանանք մեր հաճախորդներին ավելին առաջարկել այն առումով, ինչ վերաբերում է ինովացիաներին, ռիսկերի կառավարմանը եւ առեւտրի հնարավորություններին»,-հավելել է HKEX-ի գործադիր տնօրեն Չառլզ Լին:

Եթե միաձուլումը կայանա, այն երկրորդ նմանօրինակ գործարքը կդառնա Հոնկոնգի ֆոնդային բորսայի օպերատորի համար 2012 թվականից ի վեր, երբ այն 2,1 մլրդ դոլարով ձեռք բերեց Լոնդոնի մետաղների բորսան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս