Կասպարովը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդմամբ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Կասպարովին երեկ Ոստիկանության բաժին բերման են ենթարկել Մոսկվայում «Pussy Riot» խմբին աջակցող ցույցի ժամանակ: Կասպարովին մեղադրում են այն բանի համար, որ նա բերման ենթարկվելիս կծել է ոստիկանի ձեռքը:
Սակայն Կասպարովն իրեն հասցեագրված մեղադրանքը համարել է «զառանցանք»՝ հայտարարելով, թե տեղի է ունեցել ճիշտ հակառակը` ոստիկանական մեքենայում իրեն ծեծի են ենթարկել: