Բաժիններ՝

«Բարսելոնան» Մեսսիին կառաջարկի ցմահ պայմանագիր

Կատալոնական «Բարսելոնան» մտադրություն չունի բաժանվել հարձակվող Լիոնել Մեսսիից:

32-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: Համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ունի մի դրույթ, որը Մեսսիին թույլ է տալիս դադարեցնել պայմանագիրը յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին:

Կատալոնական ակումբը ցանկանում է պահել հարձակվողին՝ առաջարկելով նրան ցմահ պայմանագիր: Կողմերը դեռ ակտիվ բանակցություններ չեն սկսել, բայց «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և Խորխե Մեսսին՝ Լիոնելի հայրը, մշտական կապի մեջ են:

Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է, որ ակումբը պետք է պատրաստ լինի այն բանին, որ Լիոնել Մեսսին մի օր կավարտի իր կարիերան:

«Ես հասկանում եմ, որ նա մի օր կգա ու կասի, որ ամեն ինչ ավարտվում է: Մեսսին մի օր կավարտի կարիերան: Մենք պետք է «Բարսելոնային» պատրաստենք դրան:

Մենք հրավիրում ենք երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների, քանի որ պետք է շարունակենք այս դարաշրջանը: Դա մեր պարտականությունն է:

Իմ նախագահության ժամկետը լրանում է գրեթե 1 տարուց: Ես պետք է պահեմ թիմը շատ լավ կետում և ասեմ հաջորդ նախագահին, որ դա մեր ժառանգությունն է»,- ասել է Բարտումեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս