Բաժիններ՝

«Մենք ուզում էինք Ֆաբրեգասի հետ ստորագրել նաև Մեսսիին». Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը կարող էր ստորագրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Կյանքում մենք պետք է ապրենք ափսոսանքներով, անհաջող գործարքով: Նման գործարքներից մեկը Մեսսին էր: Երբ մենք ստորագրեցինք Սեսկ Ֆաբրեգասին, մենք քննարկեցինք Մեսսիի տարբերակը ևս:

Այդ ժամանակ «Բարսելոնան» ուներ շատ ուժեղ երիտասարդական հավաքական: Մեսսին, Պիկեն և Ֆաբրեգասը նրանք էին, ովքեր առանձնանում էին այդ տարիներին: Պիկեն և Ֆաբրեգասը ի վերջո ժամանեցին Անգլիա, Մեսսին մնաց Իսպանիայում: Մենք հետաքրքրում էինք նրան, բայց նրան մոտենալը անհնար էր»,- ասել է Վենգերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս