«Լիվերպուլը» չի պլանավորում վան Դեյկի հետ քննարկել նոր պայմանագիրը
Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լիվերպուլի» ղեկավարությունը չի նախատեսում մոտ ժամանակներս նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարել պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ:
Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը լրանում է միայն 2023 թվականին:
Ավելի վաղ բրիտանական տեղեկատվամիջոցները հայտնում էին, որ մերսիսայդցիները ցանկանում են իրենց կազմի առաջատարներից մեկին պահպանել մինչև 2025 թվականը՝ առաջարկելով վեց տարվա պայմանագիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը