Բաժիններ՝

Հալեպի իշխանությունները վերականգնում են Սուք Էլ Խալ խոշոր շուկան քաղաքի կենտրոնում

Հալեպի իշխանությունները քայլ առ քայլ վերականգում են քաղաքի ենթակառուցվածքը, որը խիստ տուժել է Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաքի» ազատագրման մարտերի ընթացքում: Այն օբյեկտների ցուցակում, որոնք պետք է շահագործման հանձնվեն մոտ ժամանակներս, նշված է Սուք Էլ Խալ մեծ շուկան քաղաքի կենտրոնում։

«Պատերազմի ժամանակ Սուք Էլ Խալը շատ է տուժել, զինյալներն այստեղ հենակետ ունեին… Մենք ամենակարճ ժամկետում պետք է զրոյից վերականգենք բոլոր հաղորդակցուղիները, այնուհետեւ կվերականգնեք հենց առեւտրական տաղավարները»,- լրագրողներին հայտնել է վերականգնողական աշխատանքներ կատարող ընկերության գլխավոր ինժեներ Ահմեդ ալ Լյուսին:

Նրա խոսքով՝ ի լրումն Սուք Էլ Խալում բանջարեղենի շուկայի վերականգնված համալիրի, կհայտնվի նոր առեւտրական կենտրոնի շենքը:

«Ես ուրախ եմ, որ աշխատում եմ հենց այտեղ, թեեւ այս շոգին ցանկացած աշխատանք շինարարությունում ուժասպառ է անում: Բայց մենք գիտենք, որ այս շուկան շատ կարեւոր է բոլորի համար՝ թե՛ քաղաքացիների եւ թե՛ նրանց համար, ովքեր ապրում են արվարձաններում: Շատ լավ կլինի, երբ Սուք Էլ Խալը վերսկսի աշխատանքը»,- պատմել է բանվորներից մեկը՝ Սամիր Աբու Խարաջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս