«Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով խնայվել է 3.8 մլրդ դրամ». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ:
Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել:
Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար»:
Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 9. September 2019