Բաժիններ՝

Բակո Սահակյանն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության, ռազմավարական ենթակառուցվածքների և տարածքային համաչափ զարգացման ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ավելի վաղ տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս