Բաժիններ՝

Տոկիոյում օլիմպիական կրակի փոխանցափազքի փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 17 հազար մարդ

Տոկիոյում 2020 թվականի ամառային Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքի մայրաքաղաքի փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել գրեթե 17 հազար մարդ: Սեպտեմբերի 6-ին այդ մասին հայտնել է Ճապոնիայի մայրաքաղաքի վարչակազմը։ Նշվում է, որ հայտ է ներկայացրել արդեն 16 910 մարդ, ինչը 100 անգամ ավելի է մասնակիցների առկա 165 բաժնեմասից, ովքեր եկող տարի Տոկիոյի փողոցներով կտանեն օլիմպիական կրակը:

Իսկ ընդամենը փոխանցավազքին, որը կանցնի Ճապնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներով, կմասնակցի ավելի քան 10 հազար մարդ: Օլիմպիական կրակի փոխանցավազքին մասնակցության հայտերը Խաղերի պաշտոնական կայքում ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 15-ը, հայտ կարող են տալ բոլոր ցանկացողները, ներառյալ Ճապոնիայի տարածքում բնակվող օտարերկրացիները: Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, Պարալիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը:

Օլիմպիական կրակը կվառեն մարտի 11-ին՝ ի հիշատակ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի, իսկ բուն փոխանցավազքը կսկսվի 2020 թվականի մարտի 26-ին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս