Մոսկվայում արգելվել է առաջիկա 100 տարում գեյ-շքերթ անցկացնել
Մոսկվայի քաղաքային դատարանը երկրորդ անգամ է օրինական ճանաչել իշխանությունների որոշումը, որով Ռուսաստանի մայրաքաղաքում առաջիկա 100 տարում արգելվում է գեյ-շքերթներ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անցած տարի օգոստոսին միասեռական ակտիվիստները 2012-2112 թվականների իրենց ակցիաների անցկացման հայտ էին ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան: Երկար քննարկումներից հետո քաղաքային իշխանությունները որոշեցին չթույլատրել ոչ մի գեյ-շքերթ անցկացնել` ասելով, որ հնարավոր է դրանց ընթացքում անկարգություններ տեղի ունենան, ինչպես նաև մատնանշեցին քաղաքացիների մեծ մասի անհամաձայնությունը նման ակցիաների անցկացմանը:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան