Սահմանամերձ Կիրանցի դպրոցի աշակերտները դեռ սովորում են վթարային շենքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորում են դպրոցի վթարային շենքում: Ու թեեւ այս տարվա գարնանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարել էր, որ աշակերտները չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում, պետք է դուրս գան այդ տարածքից, սակայն Կիրանցի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը թերթին ասաց` 47 աշակերտ ունեցող դպրոցի 3 դասասենյակներ, որոնք ավելի վթարային են, տեղափոխվել են:

Ներկայումս դպրոցականները դասերն անցկացնում են Կիրանցի համայնքապետարանին պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, որտեղ դասասենյակներ են ձեւավորվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30