ՔԿՎ նախկին պետի կալանքը երկարաձգվել է

Aravot.am-ի տեղեկություններով երկու ամսով երկարաձգվել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի խափանման միջոց՝ կալանքը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության միջնորդությունը:

Ս.Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով այլ դատապարտյալի՝ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:

ՔԿՀ նախկին պետի պաշտպանությունը ավելացավ ևս մեկով. բացի ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Վաղինակ Գևորգյանից, Լուսինե Սահակյանից, նրան կպաշտպանի նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս