Գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար ԱՄՆ-ում հայի են ձերբակալել

Ձերբակալվել է Լոս Անջելեսի Դաշնային դատարանի աշխատակցուհի 35-ամյա Նունե Գևորգյանը: Los Angeles Times-ը, վկայակոչելով այս մասին հայտնում է «Երկիրը»: Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել է, որ Նունեն և նրա ամուսինը` Հովհաննես Կոշկարյանը, որը նույնպես ձերբակալված է, մեղադրվում են գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ։

Դաշնային իշխանությունների կարծիքով` Գևորգյանը կարդացել է մեղադրական կնքված ակտերը 2011թ. փետրվարին իրականացված ոստիկանական գործողություններից առաջ, որոնց արդյունքում ձերբակալվել է Armenian Power հանցախմբի 70 անդամ։ Հիմնականում կիբերհանցագործությունների մեջ մեղադրվողներից մեկը, հույս ունենալով, որ անկեղծ խոստովանությունը կմեղմի մեղադրանքը, տեղեկացրել է, որ ձերբակալվածների մի մասը նախապես տեղյակ են եղել ոստիկանության գործողությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս