Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառվել են. ակնկալվում է լեփ-լեցուն մարզադաշտ
Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Հայաստան – Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են: Իտալիայի դեմ խաղում մենք ակնկալում ենք լեփ-լեցուն մարզադաշտ: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ:
Խնդրում ենք գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: