Էկվադորը Ասանժի հարցով նիստ է հրավիրել
Էկվադորի իշխանությունները որոշել են ՈՒՆԱՍՈՒՐ-ի՝ Հարավամերիկյան ազգերի միության անդամ երկրների նախարարների մակարդակով արտահերթ հանդիպում կազմակերպել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Բրազիլիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի շուրջ ստեղծված վիճակը, որին Էկվադորը քաղաքական ապաստան է տրամադրել:
Հանդիպումը ծրագրվում է կիրակի օրը Էկվադորի Գուայակիլ քաղաքում:
ՈՒՆԱՍՈՒՐ-ի անդամ երկրներ են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Գայանան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Սուրինամը, Ուրուգվայը, Չիլին և Էկվադորը: