Ասադը փոխել է Հալեպի նահանգապետին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր փոխել է երկրի արդարադատության և արդյունաբերության նախարարներին, ինչպես նաև Հալեպի նահանգապետին:

Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ Հալեպի նահանգապետ է նշանակվել Մուհամմեդ Վահիդ Աքքադը: Նախկին նահանգապետն այդ պաշտոնում նշանակվել էր 2011թ. օգոստոսին:

Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Նաջիմ Համադ ալ Ահմադը, իսկ արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահվել է Ֆուադ Քուրդիին:
Պաշտոնական Դամասկոսը փոփոխությունների պատճառի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել:
Արդեն մի քանի շաբաթ է Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մարտերը չեն դադարում: Քաղաքի տարբեր թաղամասեր պարբերաբար հայտնվում են կամ Սիրիայի ազատ բանակի, կամ կառավարական զորքերի վերահսկողության տակ:

Տեսանյութեր

Լրահոս