Բաժիններ՝

Հայտնի են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքները. Forbes

Գուցերիեւները հինգերորդ տարին անընդմեջ պահպանում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի առաջին տեղը: Այդ մասին գրել է Forbes հանդեսը: «Սաֆմար» խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի եւ նրա մերձավորների կարողությունը գնահատվում է 5,65 միլիարդ դոլար, տարվա ընթացքում այն կրճատվել է 320 միլիոն դոլարով:

Forbes-ի ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է Ռոտենբերգների ընտանիքը՝ 5,18 միլիարդ դոլար ակտիվներով: Երրորդ հորիզոնականում հաստատվել է Շայմիեւների ընտանիքը: Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը, ոչ միայն պահպանել են տարածաշրջանի ամենահարուստ բնակիչների կարգավիճակը, այլեւ մեծացրել են իրենց կապիտալները. մեկ տարում նրանց կարողությունն ավելացել է 320 միլիոն դոլարով՝ հասնելով 2,8 միլիարդի:

Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների տասնյակում տեղ են գտել՝ Գապոնցեւները (երկու միլիարդ դոլար), Եվտուշենկոները (1,94 միլիարդ դոլար), Ռահիմկուլովները (1,89 միլիարդ դոլար), Լիննիկները (1,6 միլիարդ դոլար), Սարկիսովները (1,6 միլիարդ դոլար), Բաժաեւները (1,51 միլիարդ դոլար) եւ Միխայլովները (1,16 միլիարդ դոլար): Ինչպես նշում է հրատարակությունը, այս տարի վարկանիշում հայտնվելու շեմը կազմել է 1,16 միլիարդ դոլար, որը չեն կարողացել հաղթահարել այն երեք ընտանիքները, որոնք մտնում էին անցած տարվա ցուցակի մեջ՝ Մագոմեդովները, Շամալովները եւ Զուբիցկիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս