Զիդանը համառում է. Պոգբան պետք է տեղափոխվի «Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերաբերյալ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիրքորոշումը չի փոխվել:
Մասնագետը դեռ հույս ունի, որ մադրիդյան թիմը կկարողանա ստորագրել Պոգբային և պնդում է նրա ձեռքբերումը, չնայած այն հանգամանքին, որ Քրիստիան Էրիկսենի և Դոնի Վան դե Բեկի հետ տարբերակները շատ ավելի հեշտ են իրականացվում:
«Մանչեսթեր Յունայթեդն» իր խաղացողի համար պահանջում է 200 միլիոն եվրո:
Նշվում է, որ շուկայում «Ռեալի» հետագա գործողությունները (ներառյալ՝ ելքային տրանսֆերները) կախված կլինեն նրանից, թե արդյո՞ք հնարավոր կլինի ինչ-որ կերպ ձեռք բերել Պոգբային: Ինքը՝ Պոգբան, չի կարծում, որ «Յունայթեդից» հեռանալը պարտադիր է, բայց դեմ չէ մադրիդյան ակումբի տարբերակին:
Այս տրանսֆերի ձախողումը կարող է հանգեցնել նրան, որ ֆրանսիացին հրաժարվի իր պաշտոնից, ասում է El Pais-ի լրագրող Դիեգո Տորեսը, ով լուսաբանում է ակումբի կյանքը:
Սիրարփի Աղաբաբյան