Բաժիններ՝

Թեյլոր Սվիֆթը դարձել է MTV Video Music Awards-ի 2019 թվականի գլխավոր մրցանակակիրը

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը You Need to Calm Down երգի հոլովակի համար MTV Video Music Awards 2019 գլխավոր պարգեւի դափնեկիրն է դարձել «Տարվա տեսահոլովակ» կատեգորիայում: Այդ մասին հայտղորդվում է հեռուստաալիքի կայքում:

Բացի Սվիֆթից, գլխավոր պարգեւին հավակնում էին ամերիկացի ռեփերներ 21 Savage-ը եւ J. Cole-ը՝ a lot կոմպոզիցիայի հոլովակով, Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք-խումբը եւ նրանց Sucker տեսահոլովակը, ամերիկացի երգիչ Բիլի Ռեյ Սայրուսի եւ Lil Nas X-ի դուետը՝ Old Town Road երգի տեսահոլովակով եւ ամերիկացի երգչուհիներ Արիանա Գրանդեն եւ Բիլի Այլիշը՝ համապատասխանաբար thank u, next и bad guy հոլովակներով: Գլխավոր պարգեւը զիջելով մրցակցուհուն՝ Արիանա Գրանդեն եւ Բիլի Այլիշը առաջնությունը նվաճեցին այլ կատեգորիաներում:

Գրանդեն, MTV Video Music Awards-ի վարկածով, դարձավ «տարվա արտիստը», Բիլի Այլիշը՝ «լավագույն նոր արտիստը»: Արիանա Գրանդեի եւ Social House փոփ-դուետի «boyfriend» համատեղ կոմպոզիցիան ճանաչվել է «ամառվա երգը», իսկ Բիլի Այլիշի bad guy-ը պարգեւի է արժանացել «լավագույն մոնտաժ» կատեգորիայում: Սվիֆթի հոլովակը նաեւ ճանաչվել է «լավագույն տեսահոլովակը՝ սոցիալական ենթատեքստով»:

MTV Video Music Awards ամենամյա մրցանակի հաղթողներին հայտարարելու եւ պարգեւատրելու արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի երեկոյան Նյու Ջերսիի նահանգի Նյուարք քաղաքում:

Մրցանակը 1984 թվականին MTV հեռուստաալիքի կողմից հիմնվել է որպես Grammy երաժշտական մրցանակի այլընտրանք՝ «տեսահոլովակ» կատեգորիայում: MTV VMA-ի անվանակարգորդներին որոշում է հատուկ ժյուրին (որի մեջ մտնում են պրոդյուսերներ, ձայնագրող ընկերությունների եւ մամուլի ներկայացուցիչներ), մի քանի անվանակարգերում հաղթողին որոշում են հանդիսատեսները՝ MTV կայքում քվեարկության ճանապարհով:

Դրա դափնեկիրներին ավանդաբար հանձնում են արձանիկներ՝ սկաֆանդրով աստղանավորդի տեսքով՝ դրոշը ձեռքին, որի վրա պատկերված է հեռուստաալիքի լոգոտիպը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս