Բաժիններ՝

Վանի քաղաքապետարանի ԺԴԿ-ական 8 պաշտոնյայի ազատել են աշխատանքից

Թուրքիայի Վան քաղաքի քաղաքապետին աշխատանքից հեռացնելուց հետո երկրի ներքին գործերի նախարարության հրամանով աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի ևս 8 պաշտոնյա: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Հայտնի է, որ նրանք քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ են:

Թուրքական իշխանությունները օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացրել են Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեին, Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըին և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքին: Նրանք հանդիսանում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս