Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան

Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մեծամասամբ շիա հավատացյալ կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնում նույնիսկ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր, այն դեպքում, երբ հենց այս թերակղզին է ապահովում Բաքվի բռնապետի անձնական քմահաճույքով տնօրինվող նավթագազային ծագման նշանակալի եկամուտները։

Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, զարգացած և հզոր պետություն, ինչն իրականում նկատելիորեն ուռճացված քարոզչական փուչիկ է, որը կարող է պայթել առաջին իսկ լուրջ փորձության դեպքում»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031