Թուրքիայում ամեն 100 բնակչից 12-ը զենք է կրում
2018թ․ Թուրքիայում հրազենի կիրառմամբ կատարված սպանությունների 14 տոկոսը կատրավել է արտոնված զենքի միջոցով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայում ամեն 100 բնակչից 12-ը զենք է կրում։ Զենք գնելու հնարավորություն ունեն անգամ երեխաները՝ պատվիրելով այն ինտերնետով և ստանալով իրենց նշած հասցեում։
Եվրոպայի վիճակագրական ծառայության (Eurostat) տվյալների համաձայն՝ ԵՄ անդամ և թեկնածու երկրների շարքում Թուրքիան 3-րդ տեղում է ըստ հանցագործությունների թվի։ Իսկ ըստ զինվածության մակարդակի՝ 178 երկրների ցանկում 14-րդն է։
Թուրքիայում 18 տարին լրացած և դատվածություն չունեցող յուրաքանչյուր ոք ընդամենը 5 րոպեում կարող է ինտերնետի միջոցով օրինական զենք գնել։ Վերջին 23 ամսվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիները գնել են 1 մլն 629․587 հարթ փողով հրացան և 704․111 ատրճանակ։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում 2 մլն 333․698 հրացանի և ատրճանակի համար տրվել է օգտագործման օրինական իրավունք։
2016-207թթ․ Թուրքիայում գրանցված 26․818 միջադեպում հրազեն է օգտագործվել, առգրավվել է 10․305 զենք։ Պարզվել է նաև, որ այդ զենքերից 18․4 տոկոսը արտոնված է, 81․6 տոկոսը՝ չարտոնված:
2018-ին․ հրազենի կիրառմամբ 3․679 միջադեպ է գրանցվել։ Դրանց հետևանքով սպանվել է 2․279 մարդ, վիրավորվել՝ 3․762 մարդ։ Ընդ որում՝ հրազենային վնասվածք հասցնելու կամ սպանության դեպքերի թիվը վերջին 4 տարվա ընթացքում աճել է 69 տոկոսով։