Փրկվել է 20 մարդու կյանք, 6-ը խեղդվել են

Այսօր ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանն ասաց, որ մինչև օրս պաշտոնապես իրենց հաջողվել է փրկել 20 մարդու կյանք, սակայն դեպքերն ավելի շատ են. «Կան մարդիկ, ովքեր չեն ցանկացել մեզ մոտ գրանցվել, դա նրանց իրավունքն է»:

Նա ասաց նաև, որ իրենց փրկարարները տեղակայված են երկու հանրային լողափերում՝ յուրաքանչյուրում՝ 6 հոգի: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր լողափերին, պրն Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր մասնավոր լողափ ինքը պետք է ունենա իր փրկարարը, սակայն փրկարարական ուժերը ևս անհրաժեշտության դեպքում հասնում են օգնության:

Այս տարի Սևանա լճում ջրահեղձ է եղել 6 մարդ, որից երեքը գրանցվել է փետրվար ամսին, երբ լիճը սառցակալած էր, մյուս երեքը՝ ամառային հանգստի շրջանում:

Սամվել Մկրտչյանը իրենց միակ բացթողումը համարեց կադրերի քիչ քանակությունը, իսկ ինչ վերաբերվում է եղած փրկարարներին, նա նշեց, որ
հանրային լողափերում փրկարարներն աշխատում են շուրջօրյա և ունեն առավելագույն պատրաստվածություն ու սարքավորումներ՝ մարդկանց փրկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս