«Չեմ կարող ասել, տեղյակ չեմ». Հայկ Սարգսյանը՝ ծաղկաձորյան հավաքի մասին
ArmDaily.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ նախատեսվում է անցկացնել ժողով:
Ըստ հրապարակման՝ քննարկվելու են ներքաղաքական թեմաներ, այդ թվում` Ամուլսարի հարցը: Կայքը նշել էր, որ պաշտոնյաները Ծաղկաձոր են գնացել առանձին, որոնց թվում են նախարարները, ԱԺ-ի հանձնաժողովների նախագահները, փոխնախագահները: Ծաղկաձորում է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
168.am–ը լուրի իսկությունը փորձեց ճշտել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից: Պատգամավորը նշեց, որ ինքը չի մասնակցել և տեղյակ չէ այդ քննարկումից. «Չեմ կարող ասել, տեղյակ չեմ»:
Զարուհի Դիլանյան