«Սթափվելու ժամանակն է»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արթնացիր, հայ մարդ
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տրվեց «Հայկ Ասատրյան» ակումբի մեկնարկը: Գարեգին Նժդեհի զինակից՝ դոկտոր Հայկ Ասատրյանի ազգային գաղափարները մեր օրերում առավել քան պահանջված են:
21-րդ դարում, երբ գլոբալիզացիան վերածվել է արժեքային էքսպանսիայի, ազգային-քրիստոնեական գաղափարախոսությունն այն հենքն է, որի վրա պետք է կառուցել հայոց պետականությունը:
Սթափվելու ժամանակն է: Ինչպես կասեր Հայկ Ասատրյանը՝ «Արթնացիր, հայ մարդ»»:
Արթնացիր, հայ մարդ Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տրվեց «Հայկ…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Samstag, 24. August 2019