Հաջողվել է ձերբակալել փաստաթղթերի կեղծարարությամբ զբաղվողին
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 70/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սեդրակ Գևորգյանին, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: