«Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բ/կ, ևս 2 տուժած տեղափոխվում է Հանրապետական հիվանդանոց
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։
Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, այլ ոչ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Վերջիններս նախնական տվյալներով ծխահարվել են։
ՀՀ առողջապահության նախարարություն